-
02.07.2014|
12:32
Ռուսաստանի կառավարությունն անցնում է տնտեսական և սոցիալական զարգացման հնգամյակային պլանավորման: Նպատակային ցուցանիշների հասնելու առաջին հնգամյակի պլանը պետք է նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացվի հուլիսին:
-
02.07.2014|
12:29
Երեխաները զինված հակամարտությունների զոհ են դառնում աշխարհի 23 երկրներում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պատրաստած զեկույցում:
-
02.07.2014|
12:25
Տարվա սկզբից մինչև հիմա` 6 ամսվա ընթացքում տրանսպորտային բոլոր միջոցներով Ղրիմ է ժամանել 1 մլն 772 հազար մարդ, ինչը 29,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է Ղրիմի առողջարանների և զբոսաշրջության փոխնախարար Օլգա Բուրովը:
-
02.07.2014|
10:53
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի Նանտերե արվարձանում` դատական գործընթացի վրա ճնշում բանեցնելու գործով հարցաքննության համար:
-
02.07.2014|
10:49
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց էլեկտրաէներգիայի սակագները մոտ 4 դրամով բարձրացնելու որոշում։
-
02.07.2014|
10:44
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուժի մեջ է թողել Ֆրանսիայում գործող օրենքը, որն արգելում է մահմեդական կանանց դեմքը ծածկող գլխաշոր` նակիբ կրել:
-
01.07.2014|
20:05
Վերջին երկու տարում մայրաքաղաքում անցկացվել է շուրջ 40 կմ ոռոգման նոր ցանց: 2014-ի ծրագրով այս ցուցանիշին կգումարվի ևս 23 կմ:
-
01.07.2014|
16:09
Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:
-
01.07.2014|
16:08
Ըստ coe.am կայքի` երեկ կայացած մամուլի ասուլիսում Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ազգային ծրագրի վերաբերյալ:
-
01.07.2014|
16:06
Մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: Քննարկումների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում: Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: